Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին. Թող հիշեն, որ 5-րդ հոդվածը ՉԻ սկսվում 2-րդ կետից
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով ՍԱՏՄ երեկ տարածած հաղորդագրության տեղեկանքին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վկայակոչվող օրենքի 25 հոդվածն ամբողջությամբ։
«Սա թողնեմ ստեղ, որ թունավորում ապահոված ռեստորանը ժամանակավոր չկասեցնողները նորից կարդան օրենքը ու հիշեն, որ 25-րդ հոդվածը ՉԻ սկսվում 2.-րդ կետից:
Փաստենք, որ թունավորում ապահովելուց հետո ռեստորանը շարունակել է գործել, իսկ պատկան կառույցները անգամ հարկ չեն համարել մարդկանց տեղեկացնել, որ գոնե մարդիկ իմանային ու չհաճախեին մի վայր, որտեղ կար վտանգ, իսկ վտանգի աղբյուրը դեռ հայտնաբերված չէր»։
Տարածած հաղորդագրության մեջ տեսչական մարմինը մասնավորապես նշել էր.
«Տեղեկանք. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ «Արտադրության կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա»:
Հարակից հրապարակումներ`
- «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է
- Ինչո՞ւ են ՍԱՏՄ-ն, ՀՎԿԱԿ-ն ու ԱՆ-ն թաքցրել հասարակությունից Juli's ռեստորանում թունավորման դեպքերն ու չեն կանխել հետագա թունավորումները
- Juli's ռեստորանի չորս աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան