Պարո՛ն Գևորգյան, դուք դեռ ԱԺ-ում պետք է ներկայացնեք ձեր ծրագրերը. Փաշինյանը՝ Գեղամ Գևորգյանին
«Պարո՛ն Գևորգյան, դուք դեռ ԱԺ-ում պետք է ներկայացնեք ձեր ծրագրերը և խնդրում եմ հաշվի առեք քննարկման ընթացքում բարձրացված հարցերը, դիտողությունները»-գործադիրի այսօրվա նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջադրված Գեղամ Գևորգյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը։
Գևորգյանի թեկնածության նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, և ընդհանրապես երկրում մրցակցության վիճակը, առաջընթացը գնահատելու առումով անելիքներ կան, լուրջ տեղապտույտի մեջ են և այդ անելիքների մի մասը հանձնաժողովի, մյուս մասը կառավարության գործունեության տիրույթում է:
Գեղամ Գևորգյանն ասաց, որ պետք է խորացնել գործառույթներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական աջակցության կարգավորումները, ինչպես նաև գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտումները:
Կառավարությունը հաստատեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, հաջորդ փուլում նա իր ծրագիրը պետք է ներկայացնի ԱԺ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային բացենք, կադաստր բացենք, ասենք՝ արա, էս ինչ երջանիկ ենք. Փաշինյան
- Պարզվում էր, որ չկա շահառու, էլի չկար, էլի չկար...Փաշինյան
- Բաքվից հնչող մի շարք հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Նիկոլ Փաշինյան