«Ժամ ու կեսից կխոսենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»․ Քերոբյանի փաստաբան
Քերոբյանի հարցաքննությունն ընդմիջվել է։ Լրագրողներին Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել։
«Այս պահին ոչինիչ ասել չեմ կարող։ Մինչև չքննարկենք, վստահորդիս հետ չխոսեմ , ձեզ ոչինչ չեմ կարող հայտնել։ Ժամ ու կեսից կխոսենք»,- ասաց փաստաբանն ու հեռացավ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ ՀՀ ՔԿ-ն պաշտոնապես այս տեղեկությունը չի հերքել։ Վահան Քերոբյանը ՔԿ-ում՝ հարցաքննվում էր, թե ինչ կարգավիճակով՝ դեռևս հայտնի չէ։
Հարակից հրապարակումներ`
- Քերոբյանի փաստաբանը նույնպես եկել է Քննչական կոմիտե
- Խուզարկում են Քերոբյանի աշխատասենյակը. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան