Խուզարկում են Քերոբյանի աշխատասենյակը. «Հրապարակ»
էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կանչել են ԱԱԾ եւ հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն Էկոնոմիկայի նախարարության գործունեության հետ կապված վերջին օրերին հարուցված քրեական վարույթների շրջանակներում։
«Րոպեներ առաջ տեղեկացանք, որ իրավապահներն այս պահին նաեւ նախարարությունում են, խուզարկում են Քերոբյանի աշխատասենյակը»,-այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Ազատություն»-ն էլ տեղեկացնում է, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը րոպեներ առաջ ժամանել է Քննչական կոմիտե՝ ըստ երևույթին հարցաքննության։
Նա «Ազատության»-ն ասել է, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել և մտավ կոմիտեի շենք։
Քննչականը որևէ տեղեկատվություն չի փոխանցում, թե ինչ գործի շրջանկում է Քերոբյանը կանչվել հարցաքննության։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան