Երկրորդ օրն անընդմեջ փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է 401.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով 0.03 դրամով։ Էժանացել են նաև եվրոն և ռուբլին։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 407 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 426.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 438 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 434 դրամ է, վաճառքը՝ 439 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.31 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.48 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.36 դրամ, վաճառքը`4.45 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են նախորդ օրվա համեմատ
- Դոլարը և եվրոն բանկերում և փոխանակման կետերում արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան