Ինչու՞ է ռուսների մոտ տարածված ձմեռային հանգիստը Հայաստանում
Նախորդ տարի Հայաստան է այցելել ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկ։ Օտարերկրյա հյուրերի կեսը ռուսներ են։ Երկիրը պահանջված է ոչ միայն տաք սեզոնին: MIR 24-ի ռեպորտաժում ներկայացվում է, թե ինչպես են զբոսաշրջիկներն անցկացնում իրենց հանգիստը ձմռանը:
Ներկայում Հայաստանում ավելի շատ են անհատ զբոսաշրջիկները, իսկ խմբակային ճամփորդությունները սովորաբար ձևավորվում են ամռանը մոտ։ Օլեսյա Ստացենկոն նրանցից է, ով սիրում է ուսումնասիրել ոչ հայտնի վայրերը։ Նա արդեն եղել է մարզերի միջնադարյան մի քանի եկեղեցիներում, սիրում է պարզապես նստել Երևանի սրճարաններում և զգալ քաղաքի ոգին։
«Հին քաղաքը շատ գեղեցիկ է։ Եթե դուք քայլում եք Կասկադի դիմացով, ապա կարող եք տեսնել Ֆրանսիայի 60- 80-ականների ճարտարապետությունը, որտեղ առավոտյան հաճելի է սուրճ խմել: Գեղեցիկ ու հմայիչ տարեց մարդիկ են շրջում կենտրոնում՝ էլեգանտ, ճաշակով հագնված»,-ասում է մոսկվացի զբոսաշրջիկ Օլեսյա Ստացենկոն։
Ճանաչողական զբոսաշրջությունը համեմատաբար բյուջետային է: Օրինակ՝ Երևանի թանգարանների տոմսերն արժեն միջինը մոտ հազար դրամ (230 ռուբլի)։ Հանգստացողների համար ամենաթանկ գներն ավանդաբար ավիատոմսերն ու հյուրանոցների վարձակալությունն են։ Սակայն հյուրանոցների սեփականատերերը ձմռանը գները նվազեցնում են։
«Ընտանեկան սենյակը ոչ ծանրաբեռնված սեզոնին առավոտյան նախաճաշով արժե 40 հազար դրամ, բայց մենք ունենք նաև ստանդարտ համարներ՝ 20 հազար դրամով (4,5 հազար ռուբլի)»,- նշել է հյուրանոցի տնօրեն Ալեքսանդր Լիսոչենկոն։
Էքստրեմալ հանգիստը դահուկներով կամ ձնագնացներով ավելին կարժենա: Վարձակալությունը՝ սկսած 30 հազար դրամից է(6000 ռուբլի): Բայց դուք կարող եք խնայել սննդի վրա: Հայաստանում պահանջված են դարձել արագ սննդի կետերը։
«Այսօր մեր ժամանման առաջին օրն է։ Մեզ շատ դուր եկավ՝ արագ է հաճելի, համեղ, մատչելի։ Երեք մարդու համար սնունդն արժե մոտ 10 եվրո»,- իր տպավորություններով է կիսվել մոսկվացի զբոսաշրջիկ Անաստասիա Զույկովան։
Հանրապետությունում սեզոնը սկսվում է մարտին, երբ իրանցիները Հայաստանում նշում են իրենց Նոր տարին` Նովրուզը: Զբոսաշրջիկների հաջորդ հոսքն ավանդաբար մայիսյան տոներին է։ Այդ ժամանակահատվածում հիմնականում այցելում են ռուսաստանցիները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան