ԴՔԾ. Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին
Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է Դաշնային քրեակատարողական ծառայություն(ԴՔԾ) տեղական վարչությունը։
«2024 թվականի փետրվարի 16-ին N3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա. Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,-ասվում է վարչության կայքում։
Անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները, շտապօգնության բրիգադ է հրավիրվել։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են։
Ինչպես գրում է Meduza-ն, փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց։
Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին