Մենք ուզում ենք օգնել Փաշինյանին, ինքը չի կարողանում ոչ գաբարիտային բեռը տանել. Արամ Սարգսյան
«Մենք բոլոր քաղաքական ուժերին առաջարկում ենք փետրվարի 20-ին միասին հանդես գալ Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության վաղաժամկետ հրաժարականի պահանջով»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ «Միասին» շարժումն այդ օրը հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում։
Նա հայտնեց, որ հրաժարակի համար որպես հիմնավորում մշակվել է 100 պատճառ, որոնք զետեղված կլինեն գրքույկներում և կբաժանվեն փետրվարի 20-ին նախապատրաստվող հանրահավաքի ժամանկ։
Սարգսյանը հայտնեց, որ փետրվարի 20-ը արցախյան շարժման մեկնարկի տարեդարձն է և այդ օրվա խնդիրներն Արցախի հետ են կապված և, հաշվի առնելով նաև այն, որ Արցախի Հանրապետությունը հանձնվել է այսօրվա իշխանության օրոք և իրենց ամենայն մասնակցությամբ, հանրահավաքին պահանջելու են իշխանությունների հրաժարականը։
«Մենք ուզում ենք օգնելՆիկոլ Փաշինյանին, որ ազատվի այս պատասխանատվությունից, որն իր ուսերի բեռը չէ, ինքը չի կարողանում ոչ գաբարիտային բեռը տանել։ Ճիշտ կլինի, որ նա ժամանակից շուտ հեռանա, հասկանա, որ հետո պատասխանատվություն կրելն շատ ավելի դժվար է լինելու, ահսկանա, որ երբ ինքը հեռանա պաշտոնից, արդեն այլ մոտեցում է լինելու իր նկատմամբ։ Դրա համար էլ մենք գտնում ենք, որ եթե նա այսօր ինքնակամ հեռանա, շատ ավելի ճիշտ կլինի»,-հայտարարեց Արամ Սարգսյանը։ ։
Նա տեղեկացրեց, որ հանրահավաքին մասնակցելու համար անհատապես հրավերներ են ուղարկել ԱԺ 35 ընդդիմադիր պատգամավորի՝ նկատի ունենալով, որ հենց խորհրդարանում պետք է պահնջվի և ընդունվի Փաշինյանի հրաժարականը։
«Միասին»,- շարժման անդամ, հասարակակն-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ հայտնեց, որ հանրահավքաի ժամանակ նաև կընտրվի վարչապետի թեկնածու և նոր կառավարության կազմը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան