Միասնական քննությունների առաջին փուլին մասնակցել է 9604 դիմորդ
Ավարտվել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին՝ ձմեռային փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ հայտագրված է եղել 9671 դիմորդ, որից քննական 6 օրերի ընթացքում 12 առարկայից քննության է մասնակցել 9604-ը:
Տեղի է ունեցել 16655 դիմորդ/քննություն՝ հայտագրված 16923-ի դիմաց: Քննության ավարտից 2 ժամ հետո թեստերն ու ճիշտ պատասխանները տեղադրվել են Գնահատման և թեստավորման կենտրոնի atc.am և dimord.am կայքերում: Քննության 5-րդ օրը հրապարակվել են արդյունքները, իսկ 6-րդ օրը բողոքարկման դիմումներն են ընդունվել: Քննաշրջանի ավարտից հետո բողոքարկման հանձնաժողովը քննարկել է ստացված դիմումները: 193-ից 16-ի դեպքում նախնական գնահատականը փոխվել է, ինչի մասին հաղորդագրություն է ուղարկվել դիմորդների անձնական էլեկտրոնային հասցեներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան