Եվգենի Պետրոսյանի՝ մարտի 2-ին կայանալիք համերգը, նրա հիվանդության մասին լուրերի ֆոնին, չի չեղարկվում
Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի մարտի 2-ին նախատեսված համերգը չի չեղարկվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Պետրոսյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ արտիստը հոսպիտալացվել է Մոսկվայի փողոցում ընկնելու պատճառով նախաբազկի կոտրվածքով։
ՏԱՍՍ-ի այն հարցին, թե հանդիսատեսը կկարողանա՞ նրան տեսնել մարտի 2-ին նախատեսված համերգին, Ե. Պետրոսյանը պատասխանել է. «Կկարողանա»։
Պետրոսյանի պաշտոնական կայքի հաղոդմամբ, մարտի 2-ին նախատեսվում է Եվգենի Պետրոսյանի «60 տարի բեմում» մեծ մենահամերգը, որը պետք է տեղի ունենա «Մոսկոնցերտի դահլիճ» համերգասրահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան