Մի բան կարող եմ ասել՝ միայն ուժի լեզուն կարող ենք կիրառել մեր թշնամուն հասկացնելու համար․ զոհվածի զինակից ընկեր
Ներքին Հանդի զոհերից Էդուարդ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են հարզատները, ընկերները, նաև՝ զինակից ընկերները։
2022թ․-ի սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ Ներքին Հանդում Էդուարդի հետ հերթապահության էինք։
«Նա չափից դուրս զսուսպ, կրթված, մեծ հայրենասեր էր, հայրենիքին նվիրված ու զինվորի կողքին կանգնած։ Մարդուն բնորոշ լավագույն բնութագրերը նրանում կար»,- ասա այսպես բնութագրեց զոհված զինակից ընկերոջը։
Հարցին,թե ի՞նչ է հայտի կատարվածից, ինչ է իրականում տեղի ունեցել դիրքերում, զոհված զինծառայողի ընկերն ասաց․ « Դեռևս չեմ կարող ոչինչ ասել, սպասում եմ իջնեն դիրքերից։ Կրակոցներ միշտ էլ կան, պրովոկացիա միշտ էլ կարա լինի, բայց դա չի արդարացնում հակառակորդի պահվածքը։ Կարծում եմ՝ շատ ենք մեզ զսպված պահում, երևի՝ չափից դուրս։ Ես 90-ականներին էլ եմ ծառայել, մի բան կարող եմ ասել՝ միայն ուժի լեզուն կարող ենք կիրառել մեր թշնամու նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՊՆ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առածը. Գեղամ Մանուկյան
- Ներքին Հանդի միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանը փորձում վիժեցնել բանակցությունները վերսկսելու ջանքերը. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան