Փաշինյանի ընտրած տարբերակով՝ թշնամիներ են Ադրբեջանը, Թուրքիան՝ գումարած Ռուսաստանը. Հրանտ Բագրատյան
«Բանը բանից անցնում է, Փաշինյանն ամեն անգամ մի աբսուրդ բան է ասում»-«Միասին» շարժման հրավիրած ասուլիսում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Նա հիշեցրեց, որ ըստ Փշինյանի՝ Ալիևը պահանջել է, որ փոխվի Անկախության հռչակագիրը, քաի որ այնտեղ կա Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի մարզային խորհրդի համատեղ հայտարարությունը։
Ըստ Բագրատյանի, Անկախության հռչակագիրը կարելի է փոխել խորհրդարանի միջոցով, ոչ թե՝ սահմանադրական հանրաքվեի, կամ եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, ապա ավտոմատ վերացվում է 1989 թվականի այդ որոշումը։
«Այսպես խաբելով, սուտ ասելով գնում է առաջ և հասարակությունն երբեմն լրջորենն նստում և այդ ամենը քննարկում է։ Ինքը կուտը գցում է և, ոնց որ Երևանից ասի՝ էլ ավելի ագրեսիվ պահի քեզ, ինչո՞ւ չես հարձակվում։ Հարձակվի, գրավի էդ միջանցը, ինձ էլ կնշանակես քո ներկայացուցիչը Հայաստանում և ես էլ կխուսափեմ հայ ժողովրդի դեմ պատասխանատվության իմ բաժնից»,-ասաց Բագրատյանը։
Հիշելով, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրեն թույլ չեն տալիս զենք բերել և այդ պատճառով էլ գնում են խաղաղության՝ բանախոսը հավելեց. «Էդ ի՞նչ խաղաղության է գնում, ով է այդ թույլիկի հետ խաղաղության գնալու։ Նրա հեռացումն իրավիճակ կփոխի։ Երեկ, օրինակ, Ռուսաստանը պարզ հայտարարում է՝ ՀԱՊԿ-ից ինչո՞ւ եք դուրս գալիս, ՀԱՊԿ-ը ձեզ պաշտպանելու է, ոչ մի խնդիր չկա։ Ակնհայտ է, որ սա հիմա ապավինում է Արևմուտքին, իսկ Արևմուտքը բացահայատ ասում է՝ ինձ չապավինես, ոչինչ էլ անող չեմ։ Մենք ուեննք երկու ընտրություն, երկուսն էլ վատն են։ Մեկն այն է, որ մենք ունենք երկու թշնամի՝ Ադրբեջանը և Թուրքիան, բայց, դժբախտաբար, Փաշինյանն սա չի ընտրում, նա ընտրում է երկրորդ տարբերակը, որով իր թշնամի է ընտրում Ադրբեջանին, Թուրքիային և գումարած Ռուսաստանը, սրա տակից ոչ ոք չի կարող դուրս գալ»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ուզում ենք օգնել Փաշինյանին, ինքը չի կարողանում ոչ գաբարիտային բեռը տանել. Արամ Սարգսյան
- Մենք գործ ունենք շատ վտանգավոր միտումների հետ. Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան