Նավալնիի մահվան համար ԵՄ-ն մեղադրում է Ռուսաստանի «ռեժիմին». Շառլ Միշել
«Ալեքսեյ Նավալնին պայքարեց արժեքների ու ժողովրդավարության համար։ Իր գաղափարների համար նա գնաց զոհաբերության մինչև վերջ»,-այսպես է արձագանքել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն Ա. Նավալնիի մահվանը։
X-ի իր միկրոբլոգում Շ. Միշելը նշել է, որ ԵՄ-ն Նավալնու ողբերգական մահվան համար մեղադրում է Ռուսաստանի «ռեժիմին»։
«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, նաև նրանց, որոնք մութ պայմաններում պայքարում են հանուն ժողովրդավարության։ Պայքարողները մահանում են, բայց պայքարը հանուն ազատության երբեք չի ավարտվում»,-նշել է Շ. Միշելը։
Alexei @navalny fought for the values of freedom and democracy. For his ideals, he made the ultimate sacrifice.
— Charles Michel (@CharlesMichel) February 16, 2024
The EU holds the Russian regime for sole responsible for this tragic death.
I extend my deepest condolences to his family. And to those who fight for democracy around…
Հարակից հրապարակումներ`
- ԴՔԾ. Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին
- Խուզարկություններից հետո ձերբակալել են Նավալնիի փաստաբաններին
- «Մինչև սպանությունը Նեմցովին հետապնդել են ԱԴԲ-ի այն աշխատակիցները, որոնք հետապնդել են Նավալնիին»
- Բլինքենը Նավալնիին ուղղված նոր մեղադրանքները «կասկածելի» է անվանել