Մնացել է իշխանություններին հեռացնելու վերջին փորձը. Սերժ Սարգսյան
«Մեր իշխանությունն ուղղակի ի վիճակի չէր նման բաներ անել, մենք ի վիճակի չէինք։ Մենք այդ բաները չենք արել, բայց մարդիկ դուրս են եկել փողոց ու պահանջել են մեր հրաժարականը։ Մենք ենթարկվել ենք»,- դատական նիստեից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլիներ իրենց իշխանության հետ, եթե անեին նույնը, ինչ անում է այսօրվա իշխանությունը:
Հարցին՝ ինչո՞ւ ցանկացավ կրկին վարչապետ դառնալ, Ս. Սարգսյանն ասաց «Իմ ժամկետը լրացել էր, և ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն։ Արցախյան հարցը ինձ դրդեց, որ ես վարչապետ դառնամ, ես տեսնում էի, որ արհավիրքը է մոտենում, փորձել եմ այդ արհավիրքը հեռացնել Հայաստանից։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա իրենք ասեն՝ դրանով ինչի են հասել»։
Պատասխանելով հարցին՝ ընդդիմության մեջ ի՞նչ խնդիրներ կան, ընդդիմադիր որևէ լիդերի հետ խնդիր ունի՞, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ես ոչ մեկի հետ որևէ պրոբլեմ չունեմ, բացարձակապես, եթե ես պրոբլեմ ունենայի, մենք բոլոր միջոցառումների չէինք մասնակցի ամենաակտիվ կերպով։
Այս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր, ոչ թե գործողություններով, քայլերով են դատում, այլ ուղղակի՝ ում գլխին ինչ փչում է, խոսում է»։
Նա նշեց, որ մնացել է իշխանություններին հեռացնելու վերջին փորձը։
«Մենք փամփուշտ չենք օգտագործում երկրի ներսում։ Այդ փամփուշտը օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին և ժամանակին (նկատի ունի 2008 թ. մարտի 1-ը)։ Այդ գործում ինչ եղել է, եղել է ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018 թվին հասան»,- նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին տնային կալանք նշանակելուն՝ Ս.Սարգսյանը նշեց, որ եթե նա ընդդիմության ներկայացուցիչ լիներ, ապա բոլոր միջոցները կձեռնարկեին, որպեսզի հանրությանը ցույց տային, թե տեսեք՝ ինչքան վտանգավոր մարդ է, որ նույնսիկ տնային կալաքը նրա համար քիչ է։
«Կարծում եմ՝ այդ մարդիկ են մեղավոր, ովքեր համաձայնել են աշխատել այդպիսի կառավարության կազմում»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր բանակին պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել, վաղը մեր զինվորն անգամ դիմադրելու ցանկություն չի ունենա․ Սերժ Սարգսյան
- Չեմ բացառում, որ Ներքին Հանդի գործողությունները կրկնվեն այլ հատվածներում. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան