Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է
«Թեհրանում մասնակցում եմ «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է` «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար», որը կազմակերպվել է ՀՈւՍԿ հաստատության կողմից (Թեհրանի Հայ Դատի հանձնախումբ):
Թեմայի շրջանակներում ծավալուն անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին, դրանում աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին:
Անհնար է թերագնահատել կամ շրջանցել տարածաշրջանային երկրների, մասնավորապես Իրանի դերն այս զարգացումներում, մանավանդ, որ մի քանի կարևոր ուղղություններում երկկողմ շահերը համընկնում են և կարող են ծառայել ընդհանուր նպատակներին:
Մյուս կողմից, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը շարժվում է ոչ թե պրագմատիկ կամ չոր հաշվարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ, որտեղ դեռ պարզ չէ, թե ով կշահի, բայց միանշանակ է, որ Հայաստանը կկորցնի:
Չեմ կարող նաև չարձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան նոր բախումը կարող է անկայունություն և ցնցումներ մտցնել Մեծ տարածաշրջանում:
Դեռևս հնարավորություն կա հնարավոր բախումը կանխելու համար, բայց դա կապված է մեծ թվով գործոններից, որոնց ապահովումը տարբեր պատճառներով բարդ կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս. Տիգրան Աբրահամյան
- Դուք տուն չեք պահում, դուք ձեր ընտանիքներն եք դավաճանում, ձեր տունն ենք քանդում. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի այցի ժամանակ Արցախի դրոշը հանելու փաստով
- Տիգրան Աբրահամյան. Հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին
- Տիգրան Աբրահամյան. Երբ ժամանակին ասում էինք, որ սրանք եկել են Արցախը հանձնելու, հեկեկալով հերքում էին