Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը կռիվ է ընկել
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը կռիվ է ընկել։ Մի քանի բուժքույրերը դուրս են եկել բողոքի՝ հայտարարելով, որ ծննդատանը կան արտոնյալներ ու ոչ արտոնյալներ։
Նրանցից մեկի խոսքով, գլխավոր մանկաբարձուհին ունի թիմակիցներ, ովքեր իր թիմից չեն, հերթապահությունները ճիշտ չի գրում։
«Երկու լավ աշխատակից ունեինք։ Բողոքել են, բողոքելու հետևանքով աշխատանքից դուրս են մնացել։ Այստեղ սևեր ու սպիտակներ են։ Կոալիցիա է, ովքեր իրենց թիմակիցներ են, կանաչ ճանապարհ է, մյուսների աշխատանքը դժոխքի են վերածում, ամեն բան անում են, որ դիմում գրեն, դուրս գան աշխատանքից։ Ինչի համար, երեսուն տարի նվիրված աշխատել ենք, սիրում ենք մեր աշխատանքը»,-ասաց քույրերից մեկը։