Օհանավանում հայտնաբերված ժայռափոր դամբարանը թողնում է վաղմիջնադարյան կառույցի տպավորություն. Հնագետ
Օհանավանում հայտնաբերված միջնադարյան ժայռափոր դամբարանում առաջիկայում կիրականացվեն հնագիտական աշխատանքներ, հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում: Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։
Նաև նշում են, որ հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ և մինչև պեղումներն այդ տարածքն այցելությունների համար փակ կլինի:
«Լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը տարածք կթույլատրվի միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համաձայնությամբ և աշխատակիցների ուղեկցությամբ»,- նշում են ՊՈԱԿ-ից։
Հիշեցնենք՝ երեկ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան:
«Հիանալի գյուտ է, միանշանակ: Բացվել է պատահական, բայց ուզում եմ շնորհավորել բոլորիս նման գյուտի առթիվ:
Ես միայն ծանոթ եմ այս նկարներով և դիտողություններս էլ նախնական են:
Այն թողնում է վաղմիջնադարյան կառույցի տպավորություն՝ պատկից սյուների, քանդակների և խաչի տեսքը ոնց-որ ցուցում են 5-7-րդ դարերը:
Դժվար է ասել՝ այն դամբարա՞ն է, մասունքարա՞ն թե՞ մատուռ, կամ էլ դրանց համադրություն»,- գրել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, հնագետ Համլետ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան