Ի՞նչն է կալանավորված նախկին երեք նախարարներին միավորում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի կալանավորմանը, գրում է.
«Ճանապարհը, որ դուք ընտրեցիք․․․
Փաշինյանի գլխավորած տարբեր կառավարությունների երեք նախարարի դեմ՝ Անդրանիկ Փիլոյանի (ԱԻՆ), Դավիթ Տոնոյանի (ՊՆ) և Վահան Քերոբյանի (ԷՆ) քրեական գործեր են հարուցվել։ Ի՞նչն է այս երեք պարոններին միավորում բացի այն, որ երեքն էլ մեղադրվում են կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու համար։ Նրանցից ոչ մեկը ՔՊ անդամ չէ։ Այնպես որ, երբ ոմանք կոկորդ են պատռում, թե zoxorti varcapete ոչ մի կոռուպցիոների չի խնայում, թող անպայման հաշվի առնեն այս ոչ փոքրիկ հանգամանը։ Ի դեպ, այս եռյակին ավելացնենք նաև քաղ․շին․ կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին, ով նույնպես ՔՊ-ական չէ․․․
Ինչու՞ սա հիշեցի։ Այսօր մի քանի տեղ հանդիպեցի Վահան Քերոբյանի ու իմ ետպատերազմյան առաջին օրերի (կամ նույնիսկ պատերազմի վերջին օրերի) գրագրությունից մի հատված։ Քերոբյան, ով դեռ նախարար չէր, շատ յուրօրինակ կերպով էր բացատրում պատերազմը սկսելու պատճառները։ Սկզբից կարծում էի, թե դա իր գաղափարն է ու զարմանում, թե ինչպե՞ս կարող է բանական մարդու ուղեղում նման միտք ծնվել։ Հետո մեծ ու փոքր շատ ՔՊ-ականներ սկսեցին նույն թեզը կրկնել։ Պատերազմի բռնկման պատճառների ավելի կեղծ ու հասարակությունը մոլորեցնելու թեզ երբևիցե չէի լսել։ Էլի "ամեն ինչում մեղավոր էին նախկինները" մոտիվներով գրված արդարացում էր։ Քերոբյանը որոշեց դառնալ նիկոլական քարոզիչների խոսափողը։ Երկիր համար այդ ճակատագրական օրերին նա ընտրեց Փաշինյանին։
Ինչևէ, երեք նախարարներն էլ իրենք կատարեցին իրենց ընտրությունը և Նիկոլի հետ հավասարապես և ամբողջովին կիսում են պատասխանատվությունը կառավարության վարած քաղաքականության համար։ Այնպես որ, նրանք իրենք կերտեցին իրենց ճակատագիրը, ընտրեցին այն ճանապարհը, որը նրանց հասցրեց դատարան։ Թող ոչ ոքից չնեղանան ու չբողոքեն "հայի բախտից"։ Ինչքան էլ հիմա փորձեն չքմեղանալ, բացահայտ ու քողարկված մեղայականներ ուղարկեն Փաշինյանին, չի օգնելու․ նրանք Փաշինյանի նեղ թիմից չեն։
Հ․Գ․ Կարծում եմ ցանկը փակված չէ․․․»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան