Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
Ազատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել
Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ:
57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ:
Արման Անդրեասյանը համառ պայքարում դուրս եկավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Եվրոպայի փոխչեմպիոնը 70 կգ քաշայինների քառորդ երզափակիչում գոտեմարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաեւի հետ եւ առավելության հասավ 6:5 հաշվով:
Ադրեասյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով պարտության մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովին։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանին դիցաբանական հերոս է «դարձրել»
- Մանվել Խաչատրյանը՝ Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Ըմբշամարտի ԵԱ. Մանվել Խաչատրյանը հաղթել է Եվրոպայի չեմպիոն թուրք մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները