Վահան Քերոբյանը կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանի քիչ առաջ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով։
«Կբողոքարենք դատարանի որոշումը, կարծում եմ»,- որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ Վ.Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով, մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի ժամվա ընթացքում Քերոբյանի խափանման միջոցի հարցով դատարանը պետք է որոշում կայացնի
- Վահան Քերոբյանը մեղադրյալ է
- «Ժամ ու կեսից կխոսենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»․ Քերոբյանի փաստաբան
- Քերոբյանի փաստաբանը նույնպես եկել է Քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան