Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. Պատրուշև
Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նա մասնակցում է Բիշքեկում անցկացվող Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
«Մենք տեսնում ենք նաև արևմտյանների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում