Քաղաքական 11:57 16/02/2024 Հայաստան

Աշոտյան. Նիկոլի ջանքերով Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ

Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հանրային ելույթները՝ Արագածոտնում և The Telegraph-ինը, օրգանապես շաղկապված են Ներքին Հանդում վերջին բախումների և մեր հերթական զոհերի հետ, որոնց ընտանիքներին խորապես ցավակցում եմ:

Ներքին և արտաքին լսարաններին ուղղված ցածրորակ մանիպուլյացիաները, բացահայտ ստերը, լկտի խաբեությունները ցույց են տալիս, թե ինչքան անպաշտպան է այսօրվա Հայաստանը, և որքան կործանարար է Փաշինյանի կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը:

Ներքին Հանդի իրադարձությունները մերկացրեցին մեր երկրի բացահայտ անպաշտպան վիճակը, երբ գործող ռեժիմը սպառնում է պատժել սեփական զինվորին, իսկ արտաքին որևէ անվտանգային գործոն կամ մեխանիզմ մեր օգտին չի աշխատում:

ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները պահպանվել են բացառապես դե յուրե ֆորմատում, ավելի բաց ասած՝ զուտ ձևական, ֆորմալ բնույթի են: Իսկ Արևմուտքից ակնկալվող աջակցությունը լավագույն դեպքում դրսևորվել է մտահոգությունների, կոչերի, ափսոսանքների հերթական холостой համազարկով։

Այսինքն՝ ռեժիմի կողմից դատարկաբանվող թեզն անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին փուչիկ է, գեոպոլիտիկ կեղծիք: Ոչ մի ԵՄ դիտորդական առաքելություն, ոչ մի ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի հետ, ոչ մի ֆրանսիական զենք՝ ոչ մի գործոն, որ Փաշինյանը հրամցնում էր մեզ որպես «ձեռքբերում և երաշխիք», չի կանխել Ադրբեջանի հերթական մահաբեր սադրանքը և չի կանխելու:

Այո՛, Արևմուտքը մասնակի բարկացած է Ադրբեջանի վրա, բայց միայն խոսքերով և լոկ սեփական շահերից ելնելով: Նախ, որովհետև Ադրբեջանը գցում է ԵՄ-ին՝ ստանալով Արցախը և դրանից հետո մերժելով բրյուսելյան ձևաչափը, և, երկրորդը, որովհետև Ալիևի պահվածքն այս փուլում  խոչընդոտում է արևմտյան հիմնական նպատակի իրագործմանը Հարավային Կովկասում, այն է՝ Ռուսաստանի դուրսմղմանն այստեղից:

Ստեղծված իրավիճակում ԵՄ պաշտոնյաներին մնում է սփոփվել այն հանգամանքով, որ նրանց «խրոխտ» թվիթները և ստատուսներն Ադրբեջանի դեմ՝ էյֆորիայի անսպառ աղբյուր են տարաբնույթ կեղծ «եվրացենտրիստների» համար:

Արդյունքում, Մոսկվան նայում է ստեղծված դրությանը՝ «Սա՞ էիք ուզում», Բրյուսելը և Վաշինգտոնը՝ «Սրանից ավել բան չուզեք» դեմքերով, իսկ հայ ժողովուրդը հերթական գերեզմանախորշերի մեջ է դնում ոչ միայն իր զավակներին, այլև իր արժանապատվությունը և ապագան: Այսինքն՝ փաստացի մենք ամբողջությամբ կորցնում ենք՝ Ռուսաստանի, և բավարար չափով չենք ստանում՝ Արևմուտքի աջակցությունը:

Սա ոչ թե արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիա» է, այլ տոտալ ձախողում, սնանկություն, փլուզում:

Գեոպոլիտիկ պարադոքսը նրանում է, որ Հայաստանը երբեք Ռուսաստանից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված և արկածախնդիր բեմադրությունների պատճառով: Նիկոլի ջանքերով Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ. հակառուսականությունը բերում է ռուսաստանակախյալության: Իսկ «ինքնիշխանության համար պայքարը»՝ ինքնիշխանության կորստի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«Նուբարաշեն» ՔԿՀ

15.02.2024թ.



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Իշխանությունը տապալեց գործընթացը, և այն օրակարգը, որը կարող էր դառնալ մեծ պրոցեսի մի մաս, տեղի չունեցավ. Աբրահամյան
«Հաշվի առնելով, որ  Բաքվում COP29 համաժողով էր և, բնականաբար, արտաքին լսարանին ուղղելու հստակ մեսիջներ կային, ողջ գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երևանի 146 մանկապարտեզից հետ հավաքած 3850 կգ հավի մսի մեջ հայտնաբերվել է վնասակար բակտերիա
«Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:47
COP29-ի ընթացքում Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել հայ պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց. Ռուբեն Վարդանյանի որդի
Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Սերոբ Սարգսյանը նշանակվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
«Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք նոր նշանակում, պարոն Սերոբ Սարգսյանը նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
«Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա»:
Աղբյուր` Panorama.am
09:46
Անցած երկու տարիներին կառավարությունը որևէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում
  ԶՊՄԿ-ի բաժնետեր դառնալուց հետո ՀՀ կառավարությունն առ այս պահը որևէ եկամուտ չի ստացել, շահույթի վերաբաշխում չի կատարվել, թեև ԶՊՄԿ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էրդողանը կառաջարկի սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ներկայիս շփման գծի պայմաններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է երկուշաբթի օրը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ներկայացնել ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
09:09
Բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին
Նոյեմբերի 17-ին,ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
«Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն...
Աղբյուր` Panorama.am
09:00
Նոյեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 18-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 386.61 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Ողբերգական վթար Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին
Կան տուժածներ և մեկ զոհ
Աղբյուր` Panorama.am
08:12
Նիկոլ Փաշինյանն ու կինը մեկնել են Վատիկան
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ։
Աղբյուր` Panorama.am
08:04
Աղվանի-Տաթև ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։...
Աղբյուր` Panorama.am
07:58
Կարեն Գրիգորյանն ու Էլինա Դանիելյանը՝ Պորտուգալիայում անցկացված մրցաշարի հաղթողներ
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz - Sabir Ali» մրցաշարում 9...
Աղբյուր` Panorama.am
07:43
Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
Մորուքավոր հեղափոխությանը եկել է փոխարինելու անմորուքը։ Հեղափոխական քավորը երեկվանից հրաժարականներ է, որ ստանում է իր սանիկներից; Ըստ...
Աղբյուր` Panorama.am
07:36
Կարեն Անդրեասյան. Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից...
Աղբյուր` Panorama.am
07:27
ՔՊ-ական երկու պատգամավոր վայր կդնի մանդատը
ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը։ Այս մասին գրում է իշխանական Radar Armenia կայքը՝ ցկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
07:24
Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին
Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել ծավալուն պաշտոնազրկումներ հատկապես իրավապահ մարմիններում։ Radar Armenia-ի տեղեկություններով պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
22:27
Կրակոցներ Արարատի մարզում
Նոյեմբերի 16-ին, Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
21:15
Տղաները կարողացան կատարել հանձնարարությունը.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Հանդիպման մեկնարկին խաղն այնքան էլ հաջող չէր ստացվում, բայց կարողացանք փոփոխություններ կատարել խաղի ընթացքում ու հանգստի ժամանակ և...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը  Ռիգայում Լատվիայի թիմին հաղթեց 2:1 հաշվով։ 48-րդ րոպեին հանդիպման հաշիվը...
Աղբյուր` Panorama.am
19:23
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը, կան վիրավորներ
Նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 24-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնվել է ընդլայնված կազմով հանդիպում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում` հստակ...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սյունիքում 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Արդեն 2 ժամից ավելի է՝ Աղվանի - Տաթև ավտոճանապարհին առկա մերկասառույցի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին
ԱՄՆ ներկայացուցիչ Օգյուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը, մոռանալով իր պետության բազմամիլիարդանոց ռազմական գնումները,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրերից, պիտակներից. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է «Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը եղել և մնում է Հայաստանի կառավարությունը. Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան տեսաուղերձում նշում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}