Առ այսօր ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի միավորման խնդիրը լուծված չէ. Արտակ Զաքարյան
«Բանաձևը շարունակում է մնալ ուժի մեջ՝ քանի դեռ սրանք են իշխանության, որևէ լավ բան սպասել չի կարելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ այսօր ոչինչ չի արվում ՀՀ սահմանների անձեռնմխելիության, ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման, անվտանգային խնդիրների լուծման համար։
«Ոչինչ բացառապես չի արվում, բացի հիմարություններ դուրս տալուց, բացի պատեպատ ընկնելուց բացառապես մեկ նպատակի համար՝ հնարավորինս երկարաձգեն կապիտուլյանտի խղճուկ ու աղետալի իշխանությունը»,- ասաց Զաքարյանը։
Հարցին՝ ի՞նչ է արվում «սրանց» իշխանությունից հեռացանելու համար բացի ստատուս գրելուց և հարցազրույց տալուց, նա պատասխանեց. «Առնվազն երեք անգամ արվել է առավելագույնը, բայց ցավոք, հանրային բավարար աջակցություն, ոչ միայն հանրային, նաև ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի միավորման խնդիրն առ այսօր, ցավոք, լուծված չէ։ Լիարժեք ընդունում եմ ձեր դիտարկումը, ինչ-որ տեղ նաև դիտողության տեսքով ընդդիմադիր դաշտին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան