Բելառուսում 2023 թվականին ծայրահեղականության մեղադրանքով ավելի քան 1,3 հազար գործ է փոխանցվել դատարան
2023 թվականին բելառուս քննիչները ավարտել են ծայրահեղականների ավելի քան 1,3 հազար գործերի հետաքննությունը։ Այդ մասին գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է Բելառուսի Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Դմիտրի Գորան։
«Վերջին մեկ տարում ավելի քան 1300 նման գործ փոխանցվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար, ակտիվորեն կիրառվում է հատուկ քննչական վարույթի ինստիտուտը, որի շրջանակներում ավարտվել է 12 քրեական գործի վարույթ՝ 31 անձի նկատմամբ»,- Քննչական կոմիտեի ղեկավարին մեջբերել է «SB. Belarus Today»-ը ։
Գորան նաև տեղեկացրել է, որ երկիրը «գործադրում է քրեական պատասխանատվությունից ազատելու մեխանիզմ այն անձանց, ովքեր կատարել են ծայրահեղական գործունեության ֆինանսավորում, սակայն խոստովանել են և փոխհատուցել պատճառված վնասը»։
Բելառուսի քննչական գործակալության ղեկավարը պարզաբանել է, որ այդ անձինք վճարել են ավելի քան 37 մլն բելառուսական ռուբլի (մոտ 11,5 մլն դոլար)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան