Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանին
«Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զորացման: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ-հունական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի ամուր հիմքերի վրա։
Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին և կրած ծանր կորուստներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առկա մարտահրավերներին ու փորձություններին հնարավոր է դիմակայել միմյանց աջակից ու զորավիգ լինելով։
Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Սփյուռքում հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած հիմնախնդիրներին։
Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-հունական գործակցության առավել զորացման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Տյառնընդառաջի տոնը՝ Մայր Աթոռում
- Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
- Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան