Զելենսկին Նավալնիի մահվան մեջ մեղադրել է Պուտինին
Ալեքսեյ Նավալնին, որը մահացել է այսօր՝ փետրվարի 16-ին, ակնհայտորեն սպանվել է ռուս
բռնապետ Վլադիմիր Պուտինի կողմից։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ
համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկին, փոխանցում է RBK-ի ուկրաինական ծառայությունը։
«Հենց նոր հայտնի դարձավ, որ ՌԴ բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին։ Ակնհայտ է, որ նա
սպանվել է Պուտինի կողմից, ինչպես և այլ հազարավոր նահատակներ, ովքեր տառապել են այդ
մեկ էության պատճառով։ Պուտինի համար միևնույն է, թե ով կզոհվի, միայն թե նա պահի իր
դիրքերը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմադիր Նավալնին մահացել է գաղութում։ Ըստ
հրապարակված տեղեկությունների՝ զբոսնելուց հետո նա իրեն վատ է զգացել՝ գրեթե
անմիջապես կորցնելով գիտակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է պարզի Նավալնիի մահվան բոլոր փաստերը
- Նավալնիի մահվան համար ԵՄ-ն մեղադրում է Ռուսաստանի «ռեժիմին». Շառլ Միշել
- ԴՔԾ. Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան