Էրմիտաժը կվերակենդանացնի Կարմիր բլուր հնագիտական արշավախումբը
Պետական Էրմիտաժը կվերակենդանացնի հնագիտական արշավախումբ՝ ուսումնասիրելու Հայաստանի Կարմիր բլուր ամրոցը, որտեղ թանգարանի մասնագետներն աշխատել են 20-րդ դարի կեսերից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողներին Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ասել է, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հայկական պատմահնագիտական «Էրեբունի» արգելոց-թանգարանի ներկայացուցիչների հետ։
«Մենք արդեն պայմանավորվել ենք մեր հայ գործընկերների հետ, որ վերակենդանացնում ենք հայտնի Կարմիր բլուր արշավախումբը, որը ղեկավարում էր Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկին (Էրմիտաժի տնօրեն 1964-1990 թթ.): Այժմ նախատեսվում է նույն տեղում կառուցել նոր թանգարան՝ այն կկառուցվի գերեզմանատան տեղում, որը կից է Թեյշեբաինի ամրոցին։
Մինչ այդ կպեղվի, ապակիով կծածկվի, իսկ վերևում կկառուցվի թանգարան։ Դրանով կզբաղվի ռուս-հայկական համատեղ արշավախումբը։ Մինչ այդ հայկական արշավախմբերի հետ մեզանից մեկ-երկու հոգի էին մասնակցում պեղումներին, հիմա կլինի վերածնված նորը»,- ասել է Պիոտրովսկին։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժում բացվել է «Էրեբունու անկյուն»
- Էրմիտաժի հետ համագործակցության պայմանագիրը մեծ հաջողություն է «Էրեբունու» համար. Բադալյան
- Միխայիլ Պիոտրովսկի. Կարմիր բլուրի համար պետք է մտածել թանգարայնացման նոր ձև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան