Իրանը Մհեր Գրիգորյանին հստակ խոսք է ասել
«Իրան Իսլամական պետությունը դեմ է տարածաշրջանում օտարների ներկայությանը՝ խնդիրները լուծելու պատրվակոց»։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։
«Իռնա»-ի փոխանցմամբ, Իրանի նախագահն ընդգծել է, որ դրսի միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլև ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում։
Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Իրանի նախագահն ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։
Ռաիսին ողջունել է Հայաստանի ու դրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Կովկասում ռազմավարական անվտանգության ապահովման գործում՝ հաշվի առնելով այդ հարցի վերաբերյալ Իրանի կարմիր գծերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան