Հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կորուստները հասել են 571-ի
Հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի ընդհանուր կորուստները Գազայի հատվածում հասել են 571 մարդու։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում։
Վերջին տվյալներով՝ հինգշաբթի օրը Խան Յունիսում տեղի ունեցած մարտերում մեկ զինվոր է զոհվել։ Նույն շրջանում վիրավորվել է ևս ութ զինվոր։ Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 233 մարդու։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների զոհերի թիվը հասել է մոտ 28,2 հազարի։
- Հունաստանում Պաղեստինին աջակցություն հայտնող ցուցարարների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
- Գազայի հյուսիսում սուր թերսնուցում ունեցող երեխաների թիվը հատել է կրիտիկականի շեմը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան