ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է պարզի Նավալնիի մահվան բոլոր փաստերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ «խորապես վշտացած և անհանգստացած է» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին լուրերից։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Դեռ տեղեկություն չկա, բոլոր փաստերը պետք է պարզվեն։ Ռուսաստանը պետք է բոլոր փաստերը պարզի, շատ լուրջ հարցերի պատասխանի»,-ասել է Սթոլթենբերգը։
Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր մահացել է Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի թիվ 3 ուղղիչ գաղութում, զբոսանքից անմիջապես հետո։
Հարակից հրապարակումներ`
- Նավալնիի մահվան համար ԵՄ-ն մեղադրում է Ռուսաստանի «ռեժիմին». Շառլ Միշել
- ԴՔԾ. Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան