Հարձակում Սոչիի ամրավենիների վրա. Հատված է 1000 ծառ
Ռուսաստանի առողջարանային քաղաք Սոչիում վնասատուների պատճառով հատված է մոտ հազար ամավենի։ Դրա բազմացման սեզոնը կսկսվի մարտին։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Սոչիի քաղաքապետի՝ ֆինանսների գծով տեղակալ Սվետլանա Կալինինան հայտարարել է, որ քաղաքապետարանում քննարկում են նոր արմավենիներ տնկելու հարցը, բանվորներն արդեն սկսել են դրա համար տեղանքը պատրաստել։
Երիտասարդ կամավորները վարչակազմի հետ միասին հայտնաբերել են մոտ 1000 արմավենու, որոնք չորացել են վնասատուից։ Միջատը սնվում է ծառի տերևներով, բայց կոճղերի մեջ ապրող թրթուրները մեծ վնաս են հասցնում։
«Մեկ թրթուրը կարող է ուտել մի ամբողջ ծառ մեկ սեզոնի ընթացքում: Մենք սկսել ենք ակտիվորեն հատել չորացած արմավենիները հունվարի վերջին: Այսօր աշխատանքի կեսից ավելին ավարտված է: դա կօգնի կանխել մոլախոտի ակտիվ վերարտադրությունը»,- նշել է քաղաքապետի տեղակալը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան