Վազգեն Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի
Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը, որն ըմբշամարտի Եվրոպայի ընթացիկ առաջնության քառորդ եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ Ռաշիդովը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ՝ Թևանյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տալով։
Արմսպորտի փոխանցմամբ՝ մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտը կանցկացնի վաղը՝ փետրվարի 17-ին։
Վազգենը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով և 7-2 հաշվով կամային հաղթանակ տարել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան