Ինձ առաջարկվեց ազատման դիմում գրել. Քերոբյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առաջարկել է Վահան Քերոբյանին էկոնոմիայի նախարարի պաշտոնից ազատման դիմում գրել։ Հակակոռուպցիոն դատարանում նախքան դատարանի որոշման հրապարակումը լրագրողներին ասաց Քերոբյանը։
-Ինչպե՞ս է եղել ձեր աշխատանքից ազատումը, Նիկոլ Փաշինյա՞նն է ասել։ Տեղեկացրել էին, հորդորել էին, հեռացրել են աշխատանքից։
-Առաջարկել են դիմում գրել։ Ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը։
-Ո՞վ։ Արայիկ Հարությունյանը։
-Այո։
-Իսկ Փաշինյաի հետ խոսե՞լ եք։
-Նամակով շնորհաալություն եմ հայտնել համատեղ աշխատանքի համար։ Ինքը նույնպես։
-Նեղացա՞ծ եք։
-Ոչ, ինչպես ասացի երեխտապարտ եմ, որ հնարավորություն է եղել աշխատելու։
-Հարցրե՞լ եք ազատման պատճառը։
-Ինձ պետք չի պատճառաբանությունը։ Եթե իմ աշխատանքն այլևս պահանջված չէ...
Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հայտարարել էր. «Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու ... Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով։ Վ.Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ի՞նչ կապ ունի, քաղաքական ենթատեքստ չկա. Վահան Քերոբյան
- Վահան Քերոբյանը կալանավորվեց
- Մի քանի ժամվա ընթացքում Քերոբյանի խափանման միջոցի հարցով դատարանը պետք է որոշում կայացնի
- Վահան Քերոբյանը մեղադրյալ է
- «Ժամ ու կեսից կխոսենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»․ Քերոբյանի փաստաբան
- Քերոբյանի փաստաբանը նույնպես եկել է Քննչական կոմիտե
- Խուզարկում են Քերոբյանի աշխատասենյակը. «Հրապարակ»
- Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան