Փաշինյանն ի՞նչ կապ ունի, քաղաքական ենթատեքստ չկա. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական չի համարում։
«Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս գործի հետ։ Ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,-Հակակոռուպցիոն դատարանում նախքան որոշման հրապարակումը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա։
Իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերին Քերոբյանը չպատասխանեց՝ նշելով, որ քննություն է ընթանում։
«Գործի վերաբեյալ հարց մի տվեք»,- ասաց Քերոբյանը։
Նա լրագրողներից հետաքրքվեց՝ արդյո՞ք արդեն նոր նախարար նշանակել են։
Լրագրողի հարցին՝ դա՞ է իրեն մտահոգող միակ հարցը, Քերոբյանը պատասխանեց՝ այո։
Հարցին՝ իրեն արժանի փոխարինող ո՞ւմ է տեսնում, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ չկան։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով։ Վ.Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Քերոբյանը կալանավորվեց
- Մի քանի ժամվա ընթացքում Քերոբյանի խափանման միջոցի հարցով դատարանը պետք է որոշում կայացնի
- Վահան Քերոբյանը մեղադրյալ է
- «Ժամ ու կեսից կխոսենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»․ Քերոբյանի փաստաբան
- Քերոբյանի փաստաբանը նույնպես եկել է Քննչական կոմիտե
- Խուզարկում են Քերոբյանի աշխատասենյակը. «Հրապարակ»
- Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
- Ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը.Վահան Քերոբյանը՝ Անի Իսպիրյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան