Քաղաքական 11:28 16/02/2024

Վահե Հովհաննիսյան. Իրականում ապագայի պատասխանատվության թիմերի ձևավորմանը մնացել է կես քայլ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ծավալուն հոդվածով անդրադարձել է հարցին՝ «Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ»։

Մաս 1

Քաղաքագիտությունից մինչև դավադրությունների տեսություն միջակայքում գտնվող այս հարցը՝ երբ կգնա Նիկոլը, ունի պարզ պատասխանների մի քանի տարբերակ.
 
1.     Մի օր
2.     Նոր աղետից հետո
3.     Երբ էլ գնա, իր հետ կտանի նաև Հայաստանը
4.     Երբ էլ գնա, հեռանալուց հետո կթողնի վերականգնման անունակ, անհեռանկար մի կիսապետություն
5.     Կգնա տեսանելի ժամկետներում, առանց արհավիրքների ու պետությունը և հայկական աշխարհը կունենան վերականգնման հնարավորություններ։
 
Ո՞ր դեպքում է հնարավոր 1-4 տարբերակներից մեկը. այսօրվա իներտ ընթացքի, պայքարի այս լրջության, այսօրվա մեխանիզմների, ձևաչափերի, ձևակերպումների, խաղի կանոնների շարունակման դեպքում։ Իրավիճակի ընկալման մեր այսօրվա պատմական անլրջությունը բերելու է այդ սցենարներին։ Պարզ ասած՝ այսօրվա ընթացքը գրեթե երաշխավորում է 1-4 կետերը։
 
Ո՞ր դեպքում հնարավոր կլինի 5-րդ կետը. երբ ձևավորվի պայքարի նոր ձևաչափ, նոր մենեջմենթ՝ նոր ձևակերպումներով, նոր խաղի կանոններով, որոշումների կայացման նոր մեխանիզմով, նոր ասելիքով, որն ինքը կթելադրի օրակարգը և ոչ թե կվազի Նիկոլի քաոտիկ օրակարգի հետևից՝ ինչպես այսօր։ Այդ նոր ձևաչափում պետք է լինեն հանրային գործիչներ, եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կուսակցություններից գործիչներ, տարբեր շարժումների, միավորների ներկայացուցիչներ։ Այս միավորը պետք է ունենա հստակ անուն, հասցե, դիմագիծ... Մի խոսքով՝ ամեն-ամեն ինչով պետք է դառնա իրական-շոշափելի այլընտրանք այս իշխանությանը։
 
Ինչպե՞ս ձևավորել նոր ձևաչափը
 
Առաջին 50 հոգուն միավորելն ամենադժվարն է։ Երբ դա անենք, ամիսների ընթացքում շարժումը ներառելու է 1 մլն քաղաքացի։ Պետք է պայմանավորվել խաղի մի քանի կարևոր խաղի կանոնի շուրջ, ձևավորենք պայքարի մենեջմենթ, ու պրոցեսը կգնա։ Պետության կյանքում նոր փուլ սկսելն աշխատանք է, որը պահանջում է միտք, ռեսուրս և մենեջմենթ։ Եթե վերջին երկուսը չկան՝ մի խաբեք ձեզ։
 
Որո՞նք են խաղի հիմնական կանոնները

 
1.     Հասարակության հետ խոսում ենք բացարձակ անկեղծ. չկա խաբել, չկան սուտ խոստումներ, չկա էժան հայրենասիրություն, չկա թանկարժեք պոպուլիզմ։
2.     Շարժման ներսում իրար հետ լինում ենք ազնիվ։ Բացառում ենք ներքին խանդն ու խարդավանքները։ Էն գլխից մերժում ենք ցանկացած դատարկ անձնական ամբիցիա, անձնական շահ։ Նման մարդկանց ի սկզբանե պետք է մոտ չթողնել։
3.     Կազմվում է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման լուրջ ստրատեգիական փաստաթուղթ, զուգահեռ՝ դրա պարզեցված, տեխնոլոգիական գրագետ տարբերակներով-դրույթներով խոսում ենք ժողովրդի հետ՝ բոլոր սոցիալական խավերի, ընտրազանգվածների։ Իրականացվում և հասարակությանը մատուցվում է միասնական գրագետ տեղեկատվական արշավ՝ բոլոր ցավոտ, բարդ, կարևոր հարցերի շուրջ (անվտանգություն, թալան, հարկեր, բանակ,  Արցախ, տրանսպորտ, Ռուսաստան-Արևմուտք, Իրան, Թուրքիա և այլն)։ Դա արվում է բոլոր խողովակներով, ողջ երկրով։ Հասարակությունը պետք է հստակ հասկանա՝ ինչ է լինելու իր հետ, իր ընտանիքի հետ, պետության հետ՝ Նիկոլից հետո։
 
Ինչո՞ւ  պետք է Նիկոլը հեռանա, և գա նոր փուլ
 
Պետությունը կորցրել է իր տրամաբանական կառավարումը։ Երկրի ներսում ու շուրջն անզուսպ քաոս է։ Իշխանությունը ծայրահեղ արժեզրկված է։ Մենք ապրում ենք աղետից աղետ ազատ դրեյֆի մեջ. սա չափազանց վտանգավոր է։ Պետությունը կարիք ունի նոր փուլի, իսկ դա հնարավոր է բացառապես Նիկոլի հեռացումով։
 
Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր  փուլ. մաս 2

Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։

Բայց այսօր հասարակությանն առաջարկվում է «փոփոխությունների» հետևյալ բանաձևը. Նիկոլ՝ նոր աղետով, կամ՝ հնի ռեստավրացիա (գոնե այդպիսին է հասարակության ընկալումը)։ Այդ պատճառով էլ մարդիկ փակվել են իրենց տներում։

Նստել ու սպասել Նիկոլի գնալուն ու նորմալ մարդկանց իշխանության գալուն՝ նույնն է, թե նստել ու սպասել հետագա աղետներին։ Փոփոխությունը գալու է, երբ մենք մարդկանց պարզ ասենք՝ ի´նչ ենք անելու, ի´նչ ենք առաջարկում մեր ժողովրդին՝ Նիկոլի գնալուց հետո, և վերջապես՝ ովքեր ենք «մենք»։ Լուծումը նոր քաղաքական միտքն է՝ Հայաստանի հետպատերազմական վերականգնման նոր փաթեթ, նոր տեսլական ներկայացնող ուժեր, որոնք նաև կստանձնեն այդ փաթեթի իրականացման պատասխանատվությունը։ Այդ մարդիկ պետք է նոր ձևաչափերով, նոր ասելիքով, նոր գաղափարներով խոսեն նախ՝ իրար հետ և հետո՝ հասարակության հետ: Զրո էմոցիա, զրո գավառական հայրենասիրություն, միայն ռացիոնալ-սառը ծրագրեր։ Մարդկանց պետք է ազատել հետոյի անորոշությունից։ Երբ քաղաքացին հասկանա, թե իր հետ, իր ընտանիքի հետ ինչ է լինելու, պետության հետ ինչ է լինելու, կդադարի վախենալ անորոշությունից և վերջապես դուրս կգա տնից։

Մնացել է կես քայլ

Իրականում ապագայի պատասխանատվության թիմերի ձևավորմանը մնացել է կես քայլ։ Ողբերգական կյանքը ստիպեց, որ հընթացս ձևավորվի նոր անվանացանկ՝ սկզբունքային, գրագետ, պարկեշտ մարդկանցից (կամ՝ ծանոթ դեմքեր նոր պայմաններում հանդես եկան նոր որակներով), մարդկանց, որոնց կյանքի իմաստն այլևս միայն պետություն պահելն է։ Այս մարդկանց թիվը բավականին մեծ է. նրանց կգտնենք հանրային հարթակներում, եկեղեցում, ցավոք՝ նաև բանտերում։ Վերջին դժվար կես քայլի վրա ենք։ Պետք է հաղթահարենք մի շարք տեսանելի և կռահելի արգելքներ.

1.     Ներքին խանդ, խարդավանք
2.     Չհիմնավորված անձնական ամբիցիաներ
3.     Ռեսուրսի բացակայություն

Իհարկե, պետք է ընդունել, որ ոչ բոլորն են ազնիվ ու ոչ բոլորի համար է պետական շահը զբաղեցնում առաջին հորիզոնականը։ Իհարկե, կան դեպքեր, երբ անձնական բարեկեցությունը կամ գույքն են առաջին տեղում։ Խնդիր կա նաև չհիմնավորված ամբիցիաներ ունեցողների հետ, ինչը խանգարում է լայն ու բազմազան շրջանակների միջև առողջ գործընկերային հարաբերություններ ստեղծելուն։ Այս երկու խնդիրն էլ կարելի է լուծել պրոցեսի հենց սկզբից՝ խաղի ճիշտ կանոններ ֆիքսելով և խստորեն պահելով դրանք։

Հայաստանի նոր պատասխանատվության թիմը կհաստատի Նիկոլի ասածը, որ մենք, այո, գնում ենք ականապատված դաշտով, և գուցե իրոք կա միայն մեկ ճիշտ ճանապարհ, բայց կֆիքսի, որ դաշտը թո'ւրքը չի ականապատել։ Հայաստանի նոր պատասխանատվության թիմը պետք է փոխի հանրային դոմինանտ գիտակցությունը. մեր աղետների պատճառը թուրքը չէ, թուրքին հնարավոր է կանգնեցնել, բայց հային կանգնեցնելու ձևը չենք գտնում։ Ներքին փոփոխություն է պետք, որի մարդկային ռեսուրսը կա։ Պայքարի մյուս, նյութական ռեսուրսների մասին՝ հաջորդիվ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}