
Փաշինյանը Իրաքի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը
«Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ընտրած տարբերակով՝ թշնամիներ են Ադրբեջանը, Թուրքիան՝ գումարած Ռուսաստանը. Հրանտ Բագրատյան
- Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջը աշխատանքային այցով տարել է Մյուխեն
- Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է ասի, թե պատերազմ է լինելու. Ստեփան Դանիելյան