Քաղաքապետարանը լուսավորության մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացնում է վարկով
Թումանյան, Վարդանանց և Խորենացու փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով: Փոխարինվում և վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ:
Քաղաքապետարանից հայտնում են՝ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով: Նախագծում ներառված է մայրքաղաքի 28 փողոց: Հատկացված վարկի գումարը կազմում է 4.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերին: Քաղաքի մի շարք հատվածներում մալուխներն արդեն իսկ անցկացվել են գետնի տակ, լուսավորության համակարգն էլ ամբողջությամբ արդիականացվել է:
Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացումը նախատեսվում է ավարտել 2026 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան