Ֆրանսիայի իրավասու մարմինը Հայաստանին է հանձնել ավազակության մեջ մեղադրվողին
Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ա.Ս.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։
«ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցներն ապահովել են Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան»,- ասվում է հաղորդագրությունում: