Ադրբեջանի ԳՇ պետն այցելել է Արցախ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում տեղակայված մի շարք զորամասեր: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ից։
Նա հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զորահավաքային նախապատրաստման և մոբիլիզացիոն ռեզերվների ստեղծման միջոցառումների համակարգված շարունակությանը, կանոնավոր ուսումնական պարապմունքներին՝ պահեստազորի զինծառայողների մարտական պատրաստվածության բարձր մակարդակը պահպանելու համար։