Բլինքեն. Ես և Փաշինյանն արդյունավետ զրույց ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X սոցիալական ցանցում գրառում է կատարել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։
«Այսօր մենք արդյունավետ զրույց ունեցանք Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները »,-գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան