Դատարանը որոշել է՝ Թրամփը պետք է վճարի 350 մլն դոլար տուգանք
Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է վճարել ավելի քան 350 միլիոն դոլար։ Նա մեղավոր է ճանաչվել տասը տարի շարունակ դիտավորությամբ ֆինանսական խարդախության մեջ։
Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում, որ դատավոր Արթուր Էնորգոնը նաև արգելել է Թրամփին առաջիկա երեք տարում Նյու Յորքի որևէ կորպորացիայում ղեկավար պաշտոն զբաղեցնել։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսի կողմից ներկայացված մեղադրանքը վերաբերում է Թրամփին և նրա ընտանեկան բիզնեսներին, ստ այդմ Թրամփը անցած տարիներին 3,6 միլիարդ դոլարով ուռճացևել է իր կարողությունը՝ բանկերին խաբելու և վարկի ավելի լավ պայմաններ ստանալու համար:
Դատավարության ժամանակ Թրամփը հերքել է իր մեղքը և գործը անվանել քաղաքական հաշվեհարդար:
Դատարանը նաև որոշել է, որ արգելվում է Դոնալդ Թրամփին, Trump Organization-ին և նրա դուստր ձեռնարկություններին վարկեր տրամադրել ցանկացած ֆինանսական հաստատությունից, որը լիազորված կամ գրանցված է Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի կողմից:
Սակայն դատավորը չեղյալ չի հայտարարել Թրամփի բիզնեսի համար տրամադրված լիցենզիաները, ինչը կարող էր փաստացի վերջ դնել նրա բիզնես կայսրությանը։
Թրամփի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։
«Սա տարիներ տևած, քաղաքականապես սնուցված վհուկների որսի գագաթնակետն է, որը նախատեսված էր «տապալելու Դոնալդ Թրամփին»»,-նշել է փաստաբանն ու ավելացրել, որ գործի ցուցմունքները ապացուցել են, որ ոչ մի հանցագործություն, տուժող չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան