Զելենսկին Ավդևիկայի հանձնման համար մեղադրել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Դոնեցկի մարզի Ավդևիկա քաղաքում տիրող իրավիճակը, փաստացի արևմտյան երկրներին է մեղադրել, որ Ռուսաստանը մտել է քաղաք և դա բացատրել է զենքի «արհեստական պակասով»։
«Մեր գործողությունները սահմանափակվում են միայն զենքի անբավարարությամբ։ Բայց դա մեզնից կախված չէ, և Ավդևիկայում տիրող իրավիճակը հաստատում է դա»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
Զելենսկին պնդել է, որ արևմտյան դաշնակիցները Ուկրաինայի համար ստեղծում են «զենքի, հատկապես հրետանու և հեռահար զենքի արհեստական պակաս»:
«Ռուսաստանն ինչ-որ կերպ գերակայել է, քանի որ ռազմական առավելություն ունի»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ այս գիշեր Ուկրիանայի զնված ուժերը դուրս են բերվել Դոնեցկի մարզի Ավդևիկա քաղաքից։ Ռուս զինվորները ՌԴ դրոշներով Ավդևիկայի կենտրոնում են։ Վերջին շրջանում քաղաքի ներսում կատաղի մարտեր էին ընթանում։