Ժերար Դեպարդյեին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժերար Դեպարդյեն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնում է Ouest France-ը։
Նրա նախկին օգնականը պատմել է, որ 2014 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդյեն իրեն հետապնդել է: Փարիզի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։ Դեպարդյեն մեղադրվում է նաև 13 այլ կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
kulturomania.ru-ն գրում է, որ ավելի վաղ France 2 հեռուստաալիքը դերասանի մասին վավերագրական ֆիլմ էր թողարկել։ Ֆիլմում խոսվում է նաև դերասանի կողմից Հյուսիսային Կորեա կատարած ուղևորության ժամանակ կանանց նկատմամբ ոտնձգությունների մասին: Կադրերում երևում է, որ նա անպարկեշտ մեկնաբանություններ է անում իր թարգմանչի հասցեին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է