Հայկական Կարմիր խաչի մոտ լարված իրավիճակ է
Հայկական Կարմիր խաչի մոտ լարված իրավիճակ է: Գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ Աննա Եղիազարյանին, որը պնդում է, որ կազմակերպության ընտրված նախագահն է, թույլ չեն տալիս մուտք գործել կազմակերպության շենք։
Եղիազարյանի խոսքով, գործադիր մարմնի նախկին ղեկավարը՝ Արթուր Արիստակեսյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է, իրեն թույլ չի տալիս շենք մուտք գործել։
Ստացվում ՝է ամենաբարձր պաշտոնյան իրավունք չունի մտնի շենք։
«Աբսուրդ է, կազմակերպության նախագահին թուլ չեն տալիս ներս մտնել, ստացվում է՝ գործադիր մարմնի ընտրված նախագահն իրավունք չունի շենք մտնել, որովհետև իր ենթական այդպես է որոշել»,-ասաց Աննա Եղիազարյանը։
Նա այս պահին բանակցում է ոստիկանների հետ, ովքեր նշում են, որ կազմակերպության կառավարման հետ կապված որոշակի հստակեցումների անհրաժեշտություն կա, և իրենց ժամանակ է հարկավոր՝ հասկանալու համար, թե ով ունի որոշումներ կայացնելու իրավասություն։
Նշենք, որ խնդիրներն առաջացել էին այն բանից հետո, երբ կազմակերպությունը 1/3-ի ուժով համագումար էր անցկացրել և նախագահ ընտրել Աննա Եղիազարյանին։ Հաջորդիվ, ՀԿԽԸ–ն հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին, նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից ու հիմա ինքնագործունեությամբ է զբաղվում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Կարմիր Խաչում փորձ է արվում իրականացնել «իշխանափոխություն»
- Աննա Եղիազարյանը չի ընտրվել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ․ պարզաբանում