Դեյմոն Ուլիսոնը պատրաստակամություն է հայտնել օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին
Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերին, խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող հարցեր:
Դեյմոն Ուլիսոնն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը վերոնշյալ ոլորտներում` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին:
Կարևորվել է ՀՀ կառավարության և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի միջև հետագա սերտ համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներն ու կարիքները
- Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
- Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպմանը
- Բլինքեն. Ես և Փաշինյանն արդյունավետ զրույց ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ
- Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը
- Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը