Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում:
Եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը, 14.470 միավորով, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին