«Փաստ». Նախատեսվում են ակտիվ մարզային այցելություններ
«Փաստ» թերթը գրում է.
«Նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի հարցը, կարծես, դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության թիվ մեկ օրակարգը։ Առիթ ունեցել ենք նշել, որ իշխանություններն սկսել են ինտենսիվ պատրաստվել:
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր շրջանակներն էլ, այսպես ասած, չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել և գործնական քայլեր են նախատեսում, բայց ոչ թե միայն փողոցային պայքարի մարտավարությամբ, այլ առաջին հերթին գաղափարական «ֆրոնտով»։ Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ ընդդիմադիր լայն շրջանակներ այս օրերին տարբեր քննարկումներ են իրականացնում, ընտրվել են նախնական խմբեր, որոնք տարբեր պանելային քննարկումների ու դասախոսությունների շարք են սկսելու՝ հիմնականում երիտասարդության շրջանում, որտեղ պետք է հանգամանալից բացատրվի, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխությունը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նշված դասախոսություններն անցկացնելու են Հայաստանում հայտնի մի շարք ճանաչված իրավագետներ, ի մասնավորի՝ սահմանադրագետներ, փաստաբաններ և այլն։ Ի դեպ, նախատեսվում են նաև ակտիվ մարզային այցելություններ՝ հնարավորինս լայն շրջանակներ ընդգրկելու նպատակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։