Գերմանիայի կանցլերը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին, բարձր է գնահատել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու նրանց ձգտումները։ Գերմանիայի կառավարության հաղորդմամբ, Շոլցը համապատասխան հայտարարություն է արել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Եռակողմ զրույցի ընթացքում կանցլերը կողմ է արտահայտվել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ ավարտին։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ կլինեն աջակցել դրան իրենց ուժերով;
Կանցլերը բարձր է գնահատել է տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց բռնության կիրառման լուծելու՝ երկու կողմերի այսօրվա խոստումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպմանը
- Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը
- Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան