Փաշինյանի ժողովն ու բոլորի գործուղումը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն ուշադրություն է հրավիրել երկու օր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեղած հայտարարություններին ու դրան հաջորդած զարգացումներին.
«2 օր առաջ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ադրբեջանը պլանավորում է հարձակում, և ուժի միջոցով ցանկանում է տարածքներ գրավել:
Հաջորդ օրը երկրից բացակայում են, կառավարության ղեկավարը, փոխվարչապետը, ՊՆ նախարարը, ԱԺ նախագահը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Դա նույնն է, որ զորամասի հրամանատարը ժողով անի, և իր ենթականերին ասի, որ պետք է զգոնությունը բարձրացնել, քանի որ հարձակման վտանգ կա և այլն, ու հաջորդ օրը տեղակալների հետ միասին մեկնի գործուղման»։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանն ու Պապիկյանը Փաշինյանի հետ մեկնել են Մյունխեն
- Սուրենյանց. Ինչպես է Փաշինյանը մեր տուն բերում պատերազմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան