Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
Ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը (70 կգ.), 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Արակի Կեմերտելիձեն, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:
Արման Անդրեասյանը 44–օրյա պատերազմում անմահացած Տարոն Անդրեասյանի եղբայրն է։ Տարոնը միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, նա պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։
Սպուտինիկ Արմենիան գրում է, որ Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է եղբորը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը իր կարիերայում չորրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն: Նա ընդամենը 52 վայրկյանում 10:0 հաշվով հաղթանակ տարավ թուրք Մուհամետ Կարավուսի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՕԿ նախագահ. Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին՝ դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն
- Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ է դժվար. Չեմպիոններ վերադարձան Հայաստան
- Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
- Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան